Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը նպատակ ունի թանգարանին կից ստեղծել Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն: Այդ մասին այսօրվա ասուլիսում ասաց նա: Նրա խոսքով, այսօր Հայաստանում չկա մի կենտրոն, որը համախմբի ուրարտագիտությամբ զբաղվողներին: «Այդ դեպքում բավականին լավ արդյունքների կարող ենք հասնել»,-նշեց Ա. Փիլիպոսյանը:
Կենտրոնի ստեղծման նախագիծը ներկայացվել է մշակույթի նախարարությանը և հավանության է արժանացել: Ինչպես նշեց թանգարանի տնօրենը, Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոնն ունենալու է մի քանի բաժիններ` ուրարտական սեպագրերի վերծանման և մեկնաբանման, հնամարդաբանության, վերականգնման լաբարատորիա, որտեղ աշխատողները պետք է ուսումնասիրեն խեցեղենի, մետաղի տեխնոլոգիական առանձնահատկությունները:
«Տեխնոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզել` որտեղից է այն վերցված, այսինքն հումքը որտեղից է բերված»,-ասաց Ա. Փիլիպոսյանը: Նկատենք, որ ուրարտական ժամանակաշրջանում ստեղծված արվեստի մի շարք օրինակներ այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում: «Կենտրոնի ստեղծման դեպքում մենք պետք է համագործակցենք տարբեր երկրների հետ, հավաքենք նյութերը և ստեղծենք տեղեկատվական դաշտ»,-նշեց բանախոսը:

Placeholder