ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Մշակույթ
16:05 25/10/2007

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

«Երևան ստուդիայում նկարահանված 700 ֆիլմերից 44 արդեն վերականգնվել են, իսկ 7 նաև թվայնացվել: Այդ ֆիլմերը կարող ենք դիտել վերականգնված գույներով»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի ղեկավար Լևոն Գալստյանը:
Նրա խոսքով, «Երևան» ստուդիան արդեն սկսել է վերականգման աշխատանքները: «Ֆիլմերի թվայնացման և վերականգնման տեխնոլոգիան պայմանականորեն անվանել ենք «Թորոս Ռոսլին» հուսալով, որ ամբողջությամբ կհասնենք մաքուր գույների վերարտադրմանը, և ոչ միայն ֆիզիկական վիճակի բարելավմանը»,-նշեց Լ. Գալստյանը:

Լ. Գալստյանի խոսքով, վերականգնման համար օգտագործվում է հիմնականում իրենց ունեցած տեխնիկան, իսկ թվայնացման համար անհրաժեշտ տեխնոլոգիան ժամանակի ընթացքում կարդիականացվի: «Մենք օգտագործում ենք մեր ունեցած հնարավորությունները, բայց կլինեն նաև վերազինումներ»,-ասաց «Երևան» ստուդիայի ղեկավարը: Նրա խոսքով, ստուդիայում կստեղծվի նաև էլեկտրոնային արխիվ՝ որոնման համակարգով:

Նշենք, որ ֆիլմերի վերականգնված տարբերակները կցուցադրվեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ նոյեմբերի 1-ից: Առաջին ֆիլմը կլինի «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը:
Placeholder
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՖԻԼՄԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ