ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ 82%-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Կրթություն, գիտություն
14:07 26/10/2007

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ 82%-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

«Երկրագնդի մակերեսի մոտ 40%-ը չորային հողեր են: Այս տարածաշրջաններում ապրում են երկրագնդի բնակչության մեկ հինգերորդ մասը: Հանրապետությունը նույնպես համարվում է չորային շրջան»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարարության` ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի ծրագրի պատասխանատու Աշոտ Վարդևանյանը:

Ըստ Ա. Վարդևանյանի, Հայաստանը դասվում է «վնասված» երկրների շարքին: Նրա խոսքով երկրում անապատացմանը նպաստող երեք հիմնական գործոն կա: «Անտառների հատումը, որոշակի տարածքներում գերարածեցումն ու գյուղատնտեսության ոլորտում սխալ գործունեության ծավալումը: Այսինքն` աղային շերտերի առաջացումը, քայքայումները, հողմնահարումները, գյուղատնտեսությունում ոչ ճիշտ քանակի քիմիկատների օգտագուծումն ու այլ գործոնները հանգեցնում են անապատացման»,-նշեց Ա. Վարդևանյանը: Արարատյան հարթավայրում քայքայման` համապատասխանաբար անապատացման, հիմնական պատճառն աղակալումն է: Լեռնային հատվածներում այս գործնթացին նպաստում է վար ու ցանքի սխալ իրականցումը:

Նշենք, որ 1994 թվականից ՀՀ-ն ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի անդամ է: Բացի այդ հանրապետությունում իրականացվում է «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր»: Ա. Վարդևանյանի հավաստմամբ, կոնվենցիան իրականացվում է պետբյուջեի, միջազգային կազմակերպությունների, դոնոր երկրների և այլ նախարարությունների բյուջեներում նախատեսված միջոցների հաշվին:
Հարցին, թե կոնվենցիայի պահանջների իրականացման համար ինչքան գումար է հատկացվում բետբյուջեից, Ա. Վարդևանյանը չպատասխանեց, ասելով, թե այդ տվյալները չունի:
Placeholder
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ 82%-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է