ԿՍՏԵՂԾՎԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Կրթություն, գիտություն
16:16 26/10/2007

ԿՍՏԵՂԾՎԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Այսօր կառավարության ընդունելություների տանը տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների 13-րդ համաժողովը: Դրան մասնակցում էին ԱՊՀ երկրներից Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակությունները:

Համաժողովի ընացքում ԿԳ նախարարները որոշում ընդունեցին ԱՊՀ անդամ երկրներում կրթության որակի կառավարման համակարգի զարգացման նպատակով իրականացնել համագործակցության ծրագրեր, բարելավել մաթեմատիկայի և բնագիտական առարկաների դասավանդման հարցեր: Քննարկվեցին ԱՊՀ երկրների բուհերի մասնաճյուղերի գործունեության ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները: Նախարարներն անդրադարձան նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հենքի վրա ԱՊՀ անդամ երկրների մասնակցությամբ Լեզուների միջազգային ինստիտուտ ստեղծելու` 12-րդ համաժողովի որոշման իրականացման ընթացքին: Նրանք խոստացան, որ ծրագիրն առաջիկայում կիրագործվի:

Քննարկված հարցերի վերաբերյալ համաժողովի մասնակիցները ստորագրեցին արձանագրություն, ինչպես նաև ընդունվեց երկու որոշում` ԱՊՀ անդամ երկրներում գործող բուհերի մասնաճյուղերի գործունեության ստուգման և անդամ երկրներում կրթության որակի կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության մասին:
Միջոցառման ավարտից հետո հյուրերը եղան Ծիծեռնակաբերդում և ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին:
Placeholder
ԿՍՏԵՂԾՎԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ