Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների «ԴիջիԹեք» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը: Բացման կարմիր ժապավենը կտրեցին Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը և ցուցահանդեսի կազմակերպիչ, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, այսօր արդեն կարելի է ասել, որ ցուցահանդեսը կայացել է: «Մեր նպատակն է առաջիկա տարիների ընթացքում «ԴիջիԹեքը» դարձնել ՏՏ ոլորտի` տարածաշրջանի ամենախոշոր ցուցահանդեսը»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը: Կ. Վարդանյանի խոսքով, «ԴիջիԹեքը» առաջին հերթին գործիք է, որով այս ոլորտի ընկերությունները կարողանում են շփվել իրենց սպառողի հետ, ինչն էլ նպաստում է գործարար նոր կապեր ստեղծելուն:
Առևտրի և տնտեսական հարցերի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Ժենյա Ազիզյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտելիքներին վրա հիմնված տնտեսության ստեղծումն է: «Այս առումով «ԴիջիԹեք»-ը իրականացնում է տեղեկատվական հասարակության կառուցման գործառույթ»,-ընդգծեց վարչության պետը: Ժ. Ազիզյանը նաև տեղեկացրեց, որ արդեն ստեղծվել է ՏՏ ներդրման և կիրառման նոր հայեցակարգը, որը հիմնված է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցության վրա:
Նշենք, որ այս տարի ցուցահանդեսում ներկայացված է նաև Հայաստանի կառավարությունը: «ԴիջիԹեք»-ին մասնակցում է 43 ընկերություն: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև IBM ընկերությունը: «ԴիջիԹեք»-ի շրջանակներում նախատեսված են «Բիզնես լուծումներ» և «Էլեկտրոնային կառավարում» ֆորումները և «ԴիջիԹեք լայֆ» սեմինարների շարք: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:

Placeholder