ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ԱՅԼ ՈՉ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐՈՎ»
Քաղաքական
12:15 29/10/2007

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ԱՅԼ ՈՉ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐՈՎ»

«Կարծում եմ, վարչապետի ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցի և առաջիկա նախագահական ընտրությունների միջև կապն ակնհայտ է»,- նման պատասխան տվեց քաղաքագետ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Panorama.am-ի թղթակցի վարչապետի այցերի գնահատման վերաբերյալ հարցին: Նրա խոսքով, այդ այցելությունները ծրագրվել և իրականացվել են մի նպատակով` ցույց տալու համար, որ իշխանական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է և նա ընդունվում է դրսում: «Այդ այցելությունը Հայաստանի իշխող վարչակարգը դիտում է որպես դրական PR իշխանության ֆավորիտ Սերժ Սարգսյանի համար»,- նշեց Հ. Հովհաննիսյանի:

Դրա հետ մեկտեղ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ, այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների արդյունքները պայմանավորված կլինեն ոչ թե արտասահմանյան այցերով, այլ ներքաղաքական զարգացումներով: «Ես չեմ կիսում այն միտքը, որ այդ կարգի PR-ը, որ գալիս է այդ հադիպումներից, շփումներից և համաշխարհային քաղաքականության կենտրոնների պատասխանատու դեմքերի ընդունելություններից, կարող է կանխորոշել ընտրությունների բարեհաջող ավարտը իշխանության ֆավորիտի համար»,- ընդգծեց նա, հավելելով, որ ինքն ավելի շատ հակված է այն տեսակետին, որ ընտրությունների ընթացքը պայմանավորված կլինի ներքաղաքական տրամադրություններով:

«Իմ կարծիքով, ընտրությունների վրա շատ ավելի լուրջ ազդեցություն կարող է ունենալ գների բարձրացումը քան Քոնդոլիզա Ռայսի կամ Սարկոզիի այս կամ այն ընտրական գնահատականը իշխանության ֆավորիտի օգտին»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:
Placeholder
ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ԱՅԼ ՈՉ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐՈՎ»