Թ.ԴԵՎԻՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ԻՆՉՈՒ Է ԱՏՈՒՄ
Քաղաքական
16:58 05/11/2007

Թ.ԴԵՎԻՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ԻՆՉՈՒ Է ԱՏՈՒՄ

«Պատմությունը անարդար է գտնվել Հայաստանի նկատմամբ: Սակայն դիմացինը այլ հայացքներ ունի, և դուք պետք է հասկանաք նրա հայացքները, նույնիսկ հարգեք դրանք, քանի որ դա ձեր իսկ երեխաների ապագայի շահերից է բխում»,-այսօր ԵՊՀ-ում խոսելով Հայաստանի` հարևան երկրների հետ ունեցած կոնֆլիկտների մասին, ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը, և հավելեց, որ ինքը շարունակելու է ճանաչել Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքով, պատմությունը չի կարելի մոռանալ, սակայն պետք է նաև հիշել, որ այն օրենքին չի ենթարկվում:

«Հայաստանը և Ադրբեջանը դառնալով ԵԽ անդամ խոստացել են լուծել այս հարցը, սակայն դեռ շոշափելի առաջընթաց չկա: Պետք է նշեմ` փաստը այն է, որ այս տարածաշրջանում Եվրոպայի խաղաղության խոչընդոտը ԼՂ հիմնախնդիրն է»,- ասաց դիվանագետը: Թ. Դևիսը խորհուրդ տվեց, որ հակամարտող ազգերից յուրաքանչյուրը ոչ թե փնտրի դիմացինի մեղավորությունը, այլ ինքն իրեն հարց տա, թե ինչու է այս ազգը ատում ինձ: «Թե Թուրքիայի և թե Ադրբեջանի հետ լուծման միակ ճանապարհը հաշտեցումն է: Եվրոպայի պատմությունը ցույց է տալիս, որ այլ ճանապարհները միայն բարդեցնում և դժվարացնում են ապագա առաջընթացներն ու լուծումները»,-նշեց ԵԽ գլխավոր քարտուղարը: «Ըմբռնում, հարգանք և հաշտեցում: Այլ ճանապարհ չկա»,- եզրափակեց Թ. Դևիսը:
Placeholder
Թ.ԴԵՎԻՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ԻՆՉՈՒ Է ԱՏՈՒՄ