ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԸ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Առողջություն
12:44 09/11/2007

ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԸ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Բնապահպանության նախարարության թեժ գծով վերջերս ահազանգ էր ստացվել, թե Նուբարաշենի խճուղու վրա գտնվող Սովետաշենի աղբավայրի պատճառով այդ տարածաշրջանում բնակվողների մոտ ալերգիկ հիվանդություններ են նկատվում: Ըստ բնապահպանության նախարարության կանխարգելման ու վերահսկման աշխատանքներով զբաղվող պետական տեսչության, ահազանգը համապատասխանել է իրականությանը:

Խնդրի վերաբերյալ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոնի պետ Լենա Աղաբաբյանի հետ: «Այս ահազանգի հիման վրա մենք տեղամասում ստուգումներ ենք անցկացրել և պարզել ենք, որ այն իրականությանը չի համապատասխանում»,-նշեց Լ. Աղաբաբյանը: Նրա հավաստմամբ, Սովետաշենի աղբավայրը մեկուսացված է բնակելի տարածքներից և հետևաբար մարդկանց առողջության համար վտանգ չի ներկայացնում:

Աղբավայրի տարածաշրջանում բնակվողներին սպասարկում է 3 պոլիկլինիկա, որոնց աշխատակիցների հետ ահազանգից հետո աշխատել է 16 բժիշկներից կազմված մասնագետների խումբը: Ըստ Լ. Աղաբաբյանի, ստուգվել են տարածքի բժշկական կանչերը: «Նման տեղեկատվություն թաղապետարաննեը չունեն, համատիրությունները, պոլիկլինիկաները նույնպես, մենք լրացուցիչ աշխատել ենք և ոչ մի դեպք չենք գրանցել»,-ասաց նա: Լ. Աղաբաբյանի համոզմամբ, Սովետաշենի աղբավայրի խնդիրն իրոք մտահոգիչ է, սակայն. «Մինչ օրս, տարածաշրջանում կոնկրետ ալերգիկ դեպքերի վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել»:
Placeholder
ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԸ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ