Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ազգային պատկերասրահում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված հայ անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը ներկա բազմաթիվ արվեստաբաններ բարձր գնահատեցին նրա ներդրումը հայ արվեստի զարգացման գործում, և հատկապես բնանկարչության ժանրում: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն արվեստագետին բնութագրեց որպես առաջին հայ ժողովրդական նկարիչ: «Նա առաջինն էր, ով գովերգեց մեր բնությունը, մեր հայրենիքը»,-ասաց նա:
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը նույնպես մեծ ու անգնահատելի է համարում Բաշինջաղյանի արվեստի դերը հայ մշակույթում: «Նա համարվում է հայ բնանկարի հիմնադիրը: Բաշինջաղյանի նկարած տեսարանները զուտ բնության պատկերներ չեն: Դրանք նրա շնորհիվ դարձել են հայկական խորհրդանիշներ, սիմվոլիկ արժեք են ձեռք բերել` Արարատ, Արագած, Սևան»,-ասաց Ա. Աղասյանը: Ինչպես նշեց Ա. Աղասյանը, Բաշինջաղյանը ոչ միայն բնանկարիչ է, այլև ունի դիմանկարներ, նատյուրմորտներ, քանդակագործական աշխատանքներ: «Նա թողել է նաև գրական ժառանգություն, օժտված է եղել գրական մեծ ձիրքով»,-նշեց Ա. Աղասյանը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար Մոսկվայից Երևան էին ժամանել Գ. Բաշինջաղյանի թոռնուհիները` Գայանեն և Նատալին: Գայանեի խոսքով, Գևորգ Բաշինջաղյանն իր նկարներում երկրորդ կյանք է պարգևել բնությանը, պահպանել է բնությունն այնպես, ինչպես որ կա իրականում:
Պատկերասրահում բացվել էր նաև նոր ցուցադրություն, որտեղ ներկայացված էին մեծանուն արվեստագետի բնանկարները:

Placeholder