ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Մշակույթ
15:18 09/11/2007

ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«Քարահունջի աստղադիտարանն այսօր անուշադրության է մատնված: Իշխանությունները մեր մշակութային արժեքները չեն գնահատում»,-այսօրվա ասուլիսում ասաց Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Պարիս Հերունին: Նրա խոսքով, Քարահունջի աստղադիտարանի շրջակա տարածքը կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն: «Ես դրա համար ծրագիր էի մշակել և ներկայացրել էի մշակույթի նախարարությանը, սակայն մինչ հիմա արձագանք չեմ ստացել»,-հավելեց նա: Բանախոսը տեղեկացրեց, որ այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 2.5 մլն դոլար:

Ակադեմիկոսի համոզմամբ, եթե Քարահունջի աստղադիտարանին կառավարությունը ուշադություն դարձնի, ապա այն կդառնա Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը: Նշենք, որ Ակադեմիկոսը Քարահունջի աստղադիտարանի նախապատմության մասին «Հայերը և հնագույն Հայստանը» վերնագրով նախորդ տարի գիրք է հրատարակել: Այն թարգմանվել է նաև անգլերեն: Այժմ գիքը թարգմանվում է նաև ռուսերեն:
Placeholder
ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ