Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
11:42 10/11/2007
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ
Գյուղական համայնքների բնակչության առողջապահական խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով ստեղծվելու են Համայնքային առողջապահական կոմիտեներ (ՀԱԿ): Այս մասին Panoram.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊԲԾ) ծրագրի իրականացնող Կարինե Գաբրիելյանը:
«Այս ծրագրի շարունակական գործունեությունը կապահովի գյուղական համայնքների բնակիչների ներգրավվածությունը համայնքային առողջապահական խնդիրների լուծման գործում»,-ասաց Կարինե Գաբրիելյանը:
Մինչ օրս 21 ՀԱԿ-եր են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, իսկ Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում ձևավորվել են 36-ը: ՀԱԿ-երի անդամների համար նախատեսվում է ունակությունների զարգացման և առողջապահական թեմաներով դասընթացների անցկացում: Կարինե Գաբրելյանի հավաստմամբ, մշակվել են կրթական մոդուլներ, որոնք կօգնեն ՀԱԿ-ի անդամներին խմբային և անհատական աշխատանքներ ծավալել համայնքի բնակչության հետ` առավել տարածված հիվանդությունների կանխարգելման, առողջության առաջնային պահպանման խնդիրների լուծման, ինչպես նաև համայնքի զարգացման ուղղությամբ:
Նշենք, որ գյուղերում փոքր դրամաշներհների ծրագրի միջոցով իրականացվում է տեղի հասարակական կազմակերպությունների վերապատրաստում: Ավելացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Placeholder