ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Մշակույթ
11:15 12/11/2007

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Ռուսաստանում նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցնել հուշարձան: Նախագծի հեղինակը հանդիսանում է լիպեյացի նկարիչ, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Նիկոլայ Ռոգատնևը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայկական «Երկրամաս» թերթը, նկարիչը մակետի է վերածել հայկական հիմնական խորհրդանիշները` Աղոթող մայրը (Մայր-Հայրենիքը), որը խոնարհված է Արարատի գագաթին գտնվող խաչի առջև: Մոր հագուստը քամուց վեր է բարձրանում և իր ուրվագծով երկրորդ Արարատն է պատկերում, բայց արդեն ոգեղեն` գտնվելով երկնքում: Նկարչի խոսքով, վատ չէր լինի նմանատիպ հուշարձան կանգնեցվեր ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև այլ երկրներում, որպես հիշեցում այն բանի, որ եղեռնն ու ֆաշիզմը երբեք չպետք է կրկնվեն:

Նիկոլայ Ռոգատնևի խորհրդական Լիպեյացի լրագրող Վալենտինա Բայուկանսկու խոսքով, ով նաև Ռուսաստանի լրագրողների միության անդամ է, այդ հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել Ռուսաստանում: «Մենք չպետք է մոռանանք մեր եղբայրների` հայ ժողովրդի ահավոր ողբերգության մասին, որի հետևանքով զոհվել է երկու միլիոն մարդ: Մտածում եմ, որ Ռուսաստանում, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է եղեռնը դեռևս 1995թ., պետք է լինի հուշարձան` նվիրված այդ ահավոր իրադարձության զոհերի հիշատակին»,-նշել է Վ. Բայուկանսկին:
Հիշեցնենք, որ նկարիչ Նիկոլայ Ռոգատնևը նաև ստեղծել է «Վշտի և հիշատակի» հուշարձանը` նվիրված Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 12-ամյակին:

Placeholder
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ