ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԿԵԼ Է 5859 ԽՈԶ
Տնտեսություն
10:44 14/11/2007

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԿԵԼ Է 5859 ԽՈԶ

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի հետևանքով արդեն անկել է 5859 խոզ: Ընդհանուր առմամբ Ղարաբաղում կա 31 հազար գլուխ խոզ: Այս պահին երկրում հիվանդության կանխարգելման միջոցառումները շարունակվում են:

Karabakhօpen-ի հաղորդմամբ, համաճարակն առավել տարածում ունի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Ներկայում Ասկերանի շրջանում կա 23 անապահով համայնք, իսկ Մարտակերտի շրջանում` 21: Գյուղատնտեսության նախարարության անասնապահական տեսչությունից, Մարտունու շրջանում անապահով համայնքները 12-ն են, Քաշաթաղում` 3: Շուշիի 4 համայնքում էր համաճարակը տարածված, որի հետքերն արդեն վերացվել են: Համաճարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում անարյուն եղանակով ոչնչացվել է 560 գլուխ խոզ:
Չվարակված խոզերի մսի մթերումը շարունակվում է: Ինչպես արդեն տեղեկացրել էին, մթերվող մսի 1կգ-ի դիմաց վճարվում է 800 դրամ: Նշենք, որ Ղարաբաղում հիվանդությունը բռնկվեց հոկտեմբերի վերջերին:

Հիշեցնենք, որ աֆրիկյան ժանտախտի բռնկում կա Հայաստանի Լոռու, Տավուշի մարզերում, ինչպես նաև Գեղարքունիքի, Արարատի մի քանի համայնքներում: Հանրապետությունում հայտարարված է կարանտին: Անկած խոզերի թիվը գերազանցում է 5500-ը:
Placeholder
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԿԵԼ Է 5859 ԽՈԶ