Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
15:28 15/11/2007
ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԿՍՏԱՆԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 208 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Կառավարության 2008թ. բյուջետային քաղաքականությունը առողջապահության ոլորտի կայուն զարգացման նախադրյալներ է ստեղծում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա խոսքով, առողջապահությանը հատկացվող գումարի տարեկան աճը կազմում է 10-15%: Այսպես, 2008թ. այս ոլորտին կհատկացվի 54.6 մլրդ դրամ, ինըչ 24%-ով, կամ 1,5 մլրդ դրամով ավել է ընթացիկ տարվա ծախսերից: Նախարարի խոսքով, 10-20%-ով կավելանա առաջնային բուժօգնության օղակի աշխատակիցների աշխատավարձը և կկազմի 77 հազար դրամ: 2008թ. միայն դեղորայքի ձեռքբերման վրա կծախսվի 2,8 մլրդ դրամ: Շուրջ 120 հազար մարդ կարող է անվճար ստանալ հակադիաբետիկ և հակաուռուցքաբանական դեղորայք: Պետպատվերի շրջանակներում բուժում կստանա շուրջ 208 հազար մարդ, բացի այդ 27 հազար սոցիալապես անապահով մարդ կաող է պետպատվերի շրջանակում ստանալ անվճար բուժօգնություն: Մյուս տարի 22 հազար բժշկական հետազոտությունների համար կտրամադրվի 410 մլն դրամ: Բժշկական նորագույն տեխնիկայի ձեռքբերման համար կհատկացվի 1.8 մլրդ դրամ:
Հանրապետության գլխավոր ֆինասնական փաստաթղթի համաձայն, 2008 թ. բյուջեի եկամտային մասը կկազմի 744.7 մլրդ դրամ, ծախսայինը` 820.8 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը` 74 մլրդ դրամ:
Նշենք, որ 2008թ. բյուջեի ծրագիրը նախատեսում է ուսուցիչների, բժիշկների, պետական ու դիվանագիտական ծառայողների աշխատավարձն ու հիմնական թոշակը:

Placeholder