Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, հայ բանասաիրության, ֆակուլտետների ուսանողները համալսարանի նորակառույց շենքի առջև դասադուլ էին կազմակերպել: Նրանք բողոքում էին, որ շենքը չի ջեռուցվում, և լսարաններում ցուրտ է:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Ավետիսյանը նշեց, որ այս երկու ֆակուլտետների բոլոր ուսանողները ստորագարահավաք են կազմակերպել և դիմում են գրել դեկաններին: Նրա խոսքով, դիմումում նշված է, որ եթե երկուշաբթի օրը ջեռուցում չլինի, ուսանողները դասախոսություններին չեն ներկայանալու: Ուսանողուհին նաև նշեց, որ ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի շենքում նույնպես ջեռուցում չկա, լսարաններում 12 աստիճան է, ինչի հետևանքով աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները արդեն երեք օր է դասի չեն գալիս:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Հրաչ Միրզոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շենքը չի ջեռուցվում, քանի որ շենքի հարակից թաղամասում գազամատակարարումը դադարեցված է: Դեկանի հավաստամամբ, համալսարանի ղեկավարությունն իրեն տեղեկացրել է, որ ջեռուցումը մինչև երկուշաբթի կմիացվի: Ի դեպ, ուսանողները բողոքում են, որ համալսարանի ղեկավարությունը նախապես խոստացել էր, որ մասնաշենքը կջեռուցվի նոյեմբերի 15-ից:

Placeholder