Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:16 16/11/2007
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՌՉԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ
««Armenian music center»-ը 6 տարի Միջազգային երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի անդամ է, որի կողմից այս տարի հրավեր է ստացել` մասնակցելու միջազգային մեծ միջոցառման»,-այսօրվա ասուլիսում ասաց «Armenian music center»-ի գլխավոր մենեջեր Լիլիթ Արշակյանը: Իրենց կենտրոնն այդ միջոցառմանը մասնակցելու համար որպես երգ ընտրել է ժողովրդական ֆոլկ` Համլետ Գևորգյանի կատարմամբ:
Համլետ Գևորգյանը ներկայացվել է «Սոնիսբիդս» աշխարհահռչակ կազմակերպությանը, որտեղ առաջին անգամ, որպես հայ երգարվեստի ներկայացուցիչ գրվել է Հ. Գևորգյանի անունը: «Ներկայացրեցինք երգչի բոլոր տվյալները` անցած ուղին, տարեկան քանի ձայնասկավառակ է թողարկում, քանի երգ, քանի մենահամերգ է ունենում, և նրա կատարմամբ մի քանի հայկական ժողովրդական երգեր: Նա անցել է յոթ փուլ, և այժմ առաջին տեղում է»,-նշեց Լ. Արշակյանը:
«Սոնիսբիդսի» ինտերնատային կայքէջի տվյալներով հայ երգիչը հավաքել է 45.000 միավոր: Նշենք, որ այդ միջոցառմանը գրեթե մեկ միլիոն ստեղծագործողներ են ներկայացված: «Այս միջոցառման հիմնական գաղափարն այն է, որ տարբեր երկրների երգիչներ ներկայանան համաշխարհային համբավ ունեցող պրոդյուսերների դատին: Պրոդյուսերներն իրենց համար ընտրություն են անելու, ու հաջողության դեպքում կարող են առաջարկ անել»,-ասաց երգիչը:
Նշենք, որ հունվարին երգիչը մեկնելու է Ֆրանսիա, որտեղ տեղի է ունենալու միջոցառման շրջանակներում անցկացվող մեծ համերգ: Համերգին կմասնակցեն առաջին տասը տեղերում հայտնված մասնակիցները: «Իմ հաղթանակն այն կլինի, որ հայկական ժողովրդական երգը դուրս գա հայկական հարթությունից և աշխարհի տարբեր երկրներում լսելի լինի: Մենք չենք աշխատել մեր երգի մեջ որևէ եվրոպական տարր մտցնել, այն զուտ հայկական ժողովրդական երգ է»,-ասաց Հ. Գևորգյանը:

Placeholder