Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ամբողջ աշխարհում նշում են ողջույնի օրը: Այս տոնը հորինել են երկու եղբայրներ՝ Մայքլ և Բրայան Մակորմակները, որոնք ապրում էին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում: Տոնն առաջին անգամ նշվեց 1973 թվականին՝ սառը պատերազմի թեժ տարիներին: Այս տոն-խաղին մասնակցում են աշխարհի ավելի քան 140 երկրներ:
Ողջունելը համարվում է էթիկայի առաջին կանոնը: Տարբեր ազգերի մոտ, հազարամյակների ընթացքում, այն ձևավորվել է տարբեր կերպ: Օրինակ, Հին Չինաստանում, Մոնղոլիայում և Եգիպտոսում մարդիկ իրար ողջունելիս հարցնում էին. «Առո՞ղջ են արդյոք ձեր ընտանի կենդանները»: Դա կապված էր այն բանի հետ, որ այդ ազգերի մոտ ընտանիքի բարեկեցությունն ապահովում էին ընտանի կենդանիները և դա համարժեք էր իրենց բարեկեցության մասին հարցնելուն:
Մինչ օրս ամենազվարճալին համարվում է աֆրիկյան ցեղերի ողջույնի ձևը: Օրինակ՝ Զուլուսներն իրար հանդիպելիս ասում էին. «Ես քեզ տեսնում եմ»: Քենյայի Ակամբա ցեղերը, որպես հարգանքի նշան, հանդիպելիս թքում էին իրար վրա: Զամբեզիում սովորույթ կար հանդիպելիս ծափ տալ ու խոնարհվել: Հետաքրքիր է նաև հրեաների ողջույնը. նրանք ողջունելիս ասում են «Խաղաղություն ձեզ», իրանցիներն ասում են. «Ուրախ եղիր», արաբները ձեռքերը խաչում են կրծքին:
Ժամանակակից հասարակությունում, թերևս ողջույնի նման ձևերը չեն պահպանվել, սակայն յուրաքանչյուր ազգ ունի ողջույնի իր ձևը: Տարբեր լեզուներով «Ողջույնը» տարբեր է հնչում, բայց այն միշտ պահպանում է բարին մաղթելու իմաստը:

Placeholder