ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵԼ Է
Մշակույթ
12:46 20/11/2007

ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵԼ Է

Օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օծել է Ջերմուկ քաղաքի նորակառույց Սուրբ Գայանե եկեղեցին: Կառույցի ճարտարապետն է Սամվել Աղաջանյանը, այն կառուցվել է մեկ տարվա ընթացքում` Աշոտ Արսենյանի և Արսենյան եղբայրների բարերարությամբ:

Ողջույնի խոսքից հետո բարերարը Նորին Սրբությանն է հանձնել եկեղեցու վկայականը: Վեհափառն էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան է հանձնել Աշոտ Արսենյանին: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, նոյեմբերի 17-ին Վայոց Ձորում կրկնակի եկեղեցական տոնախմբություն է եղել, քանի որ նույն օրն արդեն մի նոր եկեղեցի բացվել էր Կեչուտում:

«Մենք գիտենք մեր պատմությունից, որ մեր կառուցած քարեղեն տաճարները բազմիցս ավերվել են, բազմիցս ոչնչացվել, սակայն թշնամին երբեք չի կարողացել կործանել մեր հոգու մեջ կառուցված տաճարը»,-իր օրհնության խոսքում ասել է կաթողիկոսը:
Նշենք, որ օծման արարողությանը ներկա էին Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Վայոց Ձորի և Ջերմուկ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ:
Placeholder
ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵԼ Է