ԲԺՇԿԱԿԱՆ ՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առողջություն
15:13 22/11/2007

ԲԺՇԿԱԿԱՆ ՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ժամանակակից բժշկության զարգացումը գրեթե անհնար է պատկերացնել առանց պոլիմերային նյութերի օգտագործման: Դրանք լայն կիրառում ունեն և դարձել են անփոխարինելի վիրաբուժության, օրթոպեդիայի, ստոմատոլոգիայի և բժշկության այլ բնագավառներում»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրապետության ռադիացիոն բժշկության և այրվածքների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մեր երկրում պոլիմերային նյութերով վիրահատությունները մեր երկրում լայն տարածում է գտել վերջին տարիներին: «Բժշկության համար կարևոր նշանակություն ունի պոլիմերային նյութերի կիրառումը տարբեր պրոթեզների, ստենդների տեղադրման համար, տարբեր բարդույթների կանխման նպատակով, նոր ռադիոպրոտեկտորային պրեպարատների մշակման և մարդու օրգանններում տեղադրելու համար»,-նշեց Ն. Հովհաննիսյանը:

Նրա հավաստամբ, մեր բժիշկները պոլիմերային նյութեր են ստանում հիմնականում Շվեդիայից ու Իտալիայից, բավականին բարձր գներով: Այժմ, ըստ փոխտնօրենի, իրենք համագործակցում են նաև Երևանի «Պլաստպոլիմեր» և ՀՊՃՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնագետների հետ: Բայց, ինչպես նշում է մասնագետը, տեղական արտադրության նյութերը դեռ վիրահատությունների ժամանակ չեն օգտագործվել: «Այժմ մենք այդ նյութերն օգտագործում ենք տարբեր փորձնական աշխատանքներում և պետք է նշեմ, որ իրենց արդարացնում են»,-ասաց նա:

Նշենք, որ այդպիսի նյութերից պատրաստվում են ներաչքային ու կոնտակտային լինզաները, հոդերի էնդոպրոթեզները, էլեկտրասրտային խթանիչները, ատամների ինպլանտանտներն և բժշկության ոլորտում հարկավոր այլ պարագաներ: Ըստ մասնագետի, նման վիրահատությունները բավականին թանկ արժեն:
Հանրապետությունում վերջերս կայացավ «Նոր պոլիմերներ և ռադիոպաշտպանիչներ կենսաբանության ու բժշկության համար» խորագրով միջազգային կոնֆերանսը:

Placeholder
ԲԺՇԿԱԿԱՆ ՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ