ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ- ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԹՎԱՅՆԱՑՐԵԼ Է 6 ՁԵՌԱԳԻՐ ՀՈՒՇԵՐ
Քաղաքական
15:35 23/11/2007

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ- ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԹՎԱՅՆԱՑՐԵԼ Է 6 ՁԵՌԱԳԻՐ ՀՈՒՇԵՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ինտերնետային կայքէջը, որը ուներ միայն անգլերենով էր, մոտ ապագայում կունենա նաև հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն տարբերակները: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո քարտուղար Արևիկ Ավետիսյանը: Նրա խոսքով, այժմ թանգարան-ինստիտուտում մեծածավալ գիտական աշխատանքներ իրականացվում: Ինստիտուտում յուրաքանչյուր տարի նորանոր աղբյուրներ են ի հայտ գալիս, նոր ձեռագիր հուշեր և բոլորովին անհայտ լուսանկարներ:

Նա նշեց, որ կան բավականին շատ հայերեն և ռուսերեն անհայտ մենագրություններ, որոնք մոտ ժամանակաշրջանում կթվայնացվեն: Այս տարի «Հայ բարեգործական ընդհանուր միությունը» թանգարան-ինստիտուտին 3 մլն 388 հազար դրամ արժողությամբ թվայնացման սարք է նվիրել: Ա. Մինասյանը տեղեկացրեց, որ այդ սարքով արդեն թվայնացվել են 6 ձեռագիր հուշեր և մի քանի լուսանկարներ:

Նախատեսված է թվայնացնել թանգարան-ինստիտուտի բոլոր ձեռագրերը և լուսանկարները: Մամլո քարտուղարը տեղեկացրեց, որ մոտակա ամիսներին թանգարան–ինստիտուտը կտպագրի 10 հատոր նոր մենագրություն, որտեղ ներառված կլինեն նոր թարգմանություններ:
Placeholder
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ- ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԹՎԱՅՆԱՑՐԵԼ Է 6 ՁԵՌԱԳԻՐ ՀՈՒՇԵՐ