Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
12:56 24/11/2007
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է. ԱՅՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԴՐՎԻ 2008-ԻՆ
Մատենադարանի հետնամասում նախատեսվում է կառուցել նոր մասնաշենք: Ինչպես Panorama.am-ի թղթակիցը տեղեկացավ Մատենադարանից, վերջինիս ղեկավարությունը դիմել է ճարտարապետ Արթուր Մեսչյանին` նախագծելու նոր շենքը: Մատենադարանի նոր մասնաշենքի հատակագիծն արդեն պատրաստ է:
Մատենանադարանի ղեկավարությունը այս տարի նախագիծը ներկայացրել է Կառավարությանը: Ինչպես հավաստեցին Մատենադարանից, այն արժանացել է գործադիր մարմնի հավանությանը: Նախագիծը կառավարությունը կդնի քննարկման 2008 թվականին:
Նշենք, որ Մատենադարանի հետնամասում դեռևս 1980-ական թվականին կառուցված է եղել մի փոքր հատված, սակայն շինարարություը կիսատ է մնացել: Եթե կառուցվի նոր մասնաշենք, ապա գլխավոր մասնաշենքը ծառայելու է միայն որպես թանգարան, իսկ նոր կառուցված շենքում կլինեն ընթերցասրահներ, գիտաշխատողների համար նախատեսված սենյակներ, արխիվներ, պահվող գրականության վերականգնման սրահներ:

Placeholder