ԱՅՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՊՀ-Ն ԳՈՐԾՈՒՂԵԼ Է 17 ՈՒՍԱՆՈՂԻ
Կրթություն, գիտություն
12:24 06/12/2007

ԱՅՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՊՀ-Ն ԳՈՐԾՈՒՂԵԼ Է 17 ՈՒՍԱՆՈՂԻ

Այս տարվա ընթացքում ԵՊՀ-ն տարբեր ծրագրերի շրջանակում իրականացրել է 17 ուսանողի գործուղում մի շարք երկրներ: Այսօրվա տվյալներով 2008-2009 ուսումնական տարում նախատեսված է իրականացնել 2-3 գործուղում, առայժմ գործուղման երկիրը և ուսանողների թիվը հայտնի չէ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ միջազգային համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով, այսօր ԵՊՀ-ն ունի տարբեր երկրների բուհերի հետ կնքած 123 պայմանագիր, որից ակտիվորեն համագործակցում է 40-ի հետ` Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեցարիա, Չեխիա, Հունաստան, Բուլղարիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրանիա և այլն: Ա. Մարգարովը հստակեցրեց, որ ուսանողի գործուղումն իրենից ենթադրում է դասընթացների, սեմինարների, մրցույթների մասնակցություն կամ որևէ համալսարանում ուսումը շարունակել: Այս տարի գործուղումներ են եղել Իտալիա, Բուլղարիա, Հունաստան, Ֆրանսիա, Եգիպտոս և այլ երկրներ:
Ա. Մարգարովի խոսքով, 2007-2008 ուսումնական տարվա ընթացքում իրականցված բոլոր գործուղումների ֆինանսավորումն ապահոված է եղել:
Placeholder
ԱՅՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՊՀ-Ն ԳՈՐԾՈՒՂԵԼ Է 17 ՈՒՍԱՆՈՂԻ