Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այն ուսանողական խորհուրդները, որոնք բուհերի ղեկավարության հետ խնդիրներ չեն ունենում, կարելի է եզրակացնել, որ այդ կառույցներն աշխատում են ճիշտ ու տրամաբանված: Կապ չունի` դրանք հարում են «Հանրապետական» կուսակցությանը, թե` ոչ»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական թևի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը: Փոխնախագահի խոսքով, ուսխորհուրդը բավականին լուրջ լծակ է կարգավորելու ներբուհական կյանքը: Նրա հավաստմամբ ուսանողական խորհուրդները նպաստում են ինչպես բուհի, այնպես էլ հասարակական կյանքին ուսանողների ներգավվածությանը:
Անդրադառնալով ուսխորհուրդների նշանակությանն ու կարևորությանը, նա նշեց նաև, որ որպես ինքնակառավարվող մարմին, դրանք «դեռևս ճանապարհ ունեն անցնելու»:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության նախագահ Վահե Սարգսյանի կարծիքով, ուսխորհորդները լիովին կազմավորված չեն, սակայն կարողանում են անդրադառնալ բուհական խնդիրներին ու որոշակի լուծումներ գտնել: «Եվրոպական փորձին հետևելով, պետք է նշել, որ բուհական այսպիսի կառույցները գործում են բուհից դուրս` այլ շենքում ու այլ պայմաններում: Իմ համոզմամբ, դա օգնում է կառույցներին ավելի անկախ լինել ու կարևոր հարցեր բարձրացնել»,-նշեց Վ. Հովհաննիսյանը:
Այնուհանդերձ, հանդիպման երկու ներկայացուցիչներն էլ համոզմունք հայտնեցին, որ մեր բուհերի ուսանողական խորհուրդները պետք է մի քիչ անկախ ու ակտիվ լինեն:

Placeholder