ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԹՌՉՆԱՄԻՍ ՉԻ ՆԵՐԿՐՈՒՄ
Առողջություն
15:33 17/12/2007

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԹՌՉՆԱՄԻՍ ՉԻ ՆԵՐԿՐՈՒՄ

Ռուսաստանում թռչնագրիպի դեպքերի ուժգնացման հետ կապված Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական տեսչության պետ Գրիգոր ԲԱՂՅԱՆԻ հատուկ հանձնարարությամբ արգելվել է այդ երկրից թռչնամիս ներկրել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ նկատեց, որ արգելվել է ոչ միայն թռչնամսի ներկրումը, այլև` ձվի ու ձվի փոշու ներմուծումը:

Բացի Ռուսաստանից, արգելվել է Հայաստան թռչնամիս ներմուծել նաև Լեհաստանից, Բանգլադեշից, Կորեայից, Վիետնամից, Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից: Փոխարենը թռչնամիս է ներմուծվում ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից և Բելգիայից: Արթուր Վարժապետյանի հավաստմամբ, սահմանային հսկիչ կետերը ամենայն ուշադրությամբ հսկողություն սահմանում են հիվանդոտ թռչնամիս մեր երկիր չներկրելու համար:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԹՌՉՆԱՄԻՍ ՉԻ ՆԵՐԿՐՈՒՄ