ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Կրթություն, գիտություն
11:14 11/01/2008

ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Այս տարի առաջնային համարվող ծրագրերից է ստեղծել «Որակի ապահովման ազգային ծառայությունը»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքացիական մշակման և կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիքբախշյանը: Նա տեղեկացրեց, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում նաև նախատեսվում է հաստատել նոր կրթական չափորոշիչներ և դրանց հենքի վրա իրականացնել գործող ուսումնական պլանների արմատական վերակառուցում:

Վարչության պետը վստահեցրեց, որ դրանք մերձեցնելու են եվրոպական չափանիշներին և մասնագիտական աշխատանքային շուկայի առկա պահանջներին: «Մենք այս տարի մտադիր ենք նաև կազմակերպել բուհերի ուսումնական վարչակազմի և դասախոսների վերապատրաստում ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին` կրեդիտային համակարգի կիրարկման համար` ՀՊՃՀ բազայի հիման վրա»,- հավելեց նա:

Մ. Մելիքբախշյանի խոսքով, նախատեսվում է նաև ընդլայնել կրեդիտային համակարգը այն բուհերում, որտեղ դեռես այն գործում է կամ բակալավրիատում կամ մագիստրատուրայում: Այս տարվանից յուրաքանչյուր ԲՈՒՀ ավարտած ուսանող կստանա նաև դիպլոմի միասնական հավելված, որտեղ նկարագրվում է ուսանողի առաջադիմությունը:
Բարձրագույն կրթության կազմակերպիչները նախատեսում են մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի հիմնական նպատակը կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների ծրագրից ծրագիր և բուհից բուհ փոխանցման և դրանց փոխադարձ ճանաչման հնարավորության ապահովելն է:
Placeholder
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ