Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաջարանում այս տարին հայտարարված է տոնական. լրանում է քաղաքի 50-ամյակը: Տոնական տարի հայտարարած Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը «Այաս-ֆիլմ» վավերագրական ֆիլմերի ընկերությանն առաջարկել է նկարահանել քաղաքի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի տնօրեն ու նախագծի հեղինակ Հակոբ Մելքոնյանը: Ըստ նրա, ֆիլմը լավագույն նվերը կլինի քաղաքի բնակիչների համար: «Այս տարի քաղաքի կյանքը հագեցած է լինելու մշակութային ու սպորտային տարբեր ծրագրերով, բայց դրանց միջուկը ֆիլմն է լինելու, քանի որ այն պատմելու է քաղաքի մշակույթի, տնտեսության ու պատմության մասին»,-ասաց Հ. Մելքոնյանը:
Հիսուն րոպե տևողությամբ ֆիլմն, ըստ նախագծի հեղինակի, իր մեջ ներառելու է քաղաքի հիսուն տարվա պատմությունը: Ֆիլմի ստեղծագործական աշխատակազմն այնքան էլ մեծ չէ, քանի որ վավերագրական ֆիլմը ենթադրում է համեմատական սեղմ խումբ: «Խմբում աշխատում են 8-10 հոգի: Ռեժիսորը երիտասարդ, բայց տաղանդավոր Գոռ Մարգարյանն է, օպերատորը Արեստակես Բարսեղյանն է, իսկ մոնտաժով զբաղվելու է Սամվել Սերոբյանը: Իհարկե, բացի իրենցից կան մարդիկ, ովքեր նույնպես մեծ դեր են խաղում ֆիլմի ստեղծման համար»,-նշեց նախագծի հեղինակը:
Ավելացննք, որ Քաջարանի մասին պատմող ֆիլմը «Այաս-ֆիլմ» ընկերության առաջին ֆիլմն է: Նկարահանումները սկսվելու են հաջորդ շաբաթ: Ընկերության տնօրենի խոսքով, ֆիլմի բյուջեն կազմելու է 7 մլն դրամ, որը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Placeholder