ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Կրթություն, գիտություն
12:18 11/01/2008

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Այս տարի ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գրադարանը մաս կկազմի «Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտ»-ի դեպոզիտային գրադարանների ցանցին և պարբերաբար կստանա ինստիտուտի հրատարակությունները։ Ինչպես տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կրթության ազգային ինստիտուտն արդեն ստացել է նախկինում հրատարակված մասնագիտական գրկանության շուրջ 50 օրինակ:

Փարիզում գործող Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտը, հաշվի առնելով մասնագիտական գրականության ձեռք բերման դժվարությունները տարբեր երկրներում, 1990 թվականին ստեղծել է դեպոզիտային գրադարանների ցանց: Նշենք, որ ներկայում շուրջ 180 գրադարան, աշխարհի 80 երկրում անվճար ստանում է ինստիտուտի հրատարակությունների մեկական օրինակ: Հրատարակությունները լինում են տարբեր լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և այլն:

Ստեղծման օրից ինստիտուտը պատրաստել է շուրջ 6000 կրթության փորձագետ և պատասխանատու: Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի «Խորացված ուսուցման ծրագրին» Հայաստանից առաջին անգամ մասնակցում է կրթության և գիտության նախարարի արտահաստիքային խորհրդական, Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:
Placeholder
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ