Նախագահն ապաքինվել է
Առողջություն
13:21 15/01/2008

Նախագահն ապաքինվել է

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է ակնաբուժական վիրահատության: Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հեռացրել են նրա աչքի լորձաթաղանթի թևավոր փառը: Ինչպես հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հիվանդությունը տեսողության համար խնդիրներ չի առաջացնի: «Նախագահն ապաքինվել է, շաբաթ երեկոյան վերադարձել է Երևան և շարունակում է աշխատել առանց օրակարգի փոփոխությունների»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 10-ին երկօրյա մասնավոր այցով մեկնել էր Ֆրանսիա՝ Փարիզի ակնաբուժական կենտրոններից մեկում հետազոտվելու համար:

Ի դեպ, Երևան վերադառնալու հաջորդ օրը` հունվարի 13-ին Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ աղջնակի պապիկ է դարձել: Անին ծնվել է նախագահի ավագ  որդու՝ Սեդրակ Քոչարյանի ընտանիքում: Ռ. Քոչարյանի առաջին թոռնուհին` Բելլան  ծնվել է 2006-ի փետրվարի 21-ին:

Placeholder
Նախագահն ապաքինվել է