Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի պետպատվերով տպագրվելու է 120 գիրք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Այսօր հասարակության մեծ մասը չգիտի, թե ինչ գրքեր են տպագրվում, քանի որ մինչ օրս ձևավորված չէ գրահրատարակչական մենեջմենթը, տպագրվող գրքերն էլ չեն գովազդվում»,- պարզաբանեց նա:
Խոսելով պետական մրցանակների շուրջ բարձրացվող աղմուկի մասին, ԳՄ նախագահն ասաց, որ դա ևս նպաստում է, որպեսզի հասարակությունն ուշադրություն դարձնի գրքին, ինչպես նաև ուղղորդում է, թե որն է արժեքավոր գրականությունը: «Բոլոր երկրներում էլ գրական մրցանակների շուրջ աղմուկ է բարձրանում, քանի որ դրանք հասարակական հնչեղություն ունեցող գրքեր են և տարօրինակ կլիներ, որ հակադիր կարծիքներ չլինեին»,-նշեց բանախոսը: Նրա խոսքով, այլ հարց է, որ մեզ մոտ հրատարակչությունները այնքան չեն զարգացել, որպեսզի իրենք մրցանակի ներկայացնեն գրքերը:
ԳՄ նախագահը նաև ներկայացրեց այս տարվա ընթացքում միության կազմակերպելիք միջոցառումները. հունիսի 29-ից հուլիսի 6-ը նախատեսված է անցկացնել Գրողների համահայկական 4-րդ համաժողովը, մայիսին Թբիլիսիում, այնուհետ Բեյրութում կանցկացվեն արդի հայ պոեզիայի օրեր, մարտին` Վայոց Ձորում մանկական գրականության օրեր և այլն:

Placeholder