ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՎԱՂԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Է
Քաղաքական
11:23 28/01/2008

ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՎԱՂԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Է

Հունվարի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ադրբեջանի Տերտերի շրջանի Ղափանլի գյուղի մոտակայքում, նախատեսվում է անցկացնել մոնիտորինգ: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, մոնիտորինգը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակում:

Նշենք, որ շփման գծում վերջին անգամ մոնիտորինգ անցկացվել է հունվարի 15-ին, երբ տարածաշրջանային այցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում էին Ստեփանակերտում: Նրանք հույս են հայտնել, որ հակամարտող կողմերի զինված ուժերի շփման գծում կվերսկսվի կանոնավոր մոնիտորինգների անցկացումը:

2007-ի ընթացքում տարբեր միջադեպերի հետևանքով շփման գծում զոհվել է մոտ 30 մարդ:
Placeholder
ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՎԱՂԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Է