Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում վերջին երկու շաբաթների ընթացքում աֆրիկյան ժանտախտի դեպքեր չեն գրանցվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուծության պետական տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը: Նրա խոսքով, հանրապետության այն բոլոր մարզերում, որտեղ աֆրիկյան ժանտախտի օջախներ էին բռնկվել, այժմ ոչ մի կենդանի վարակի պատճառով չի սատկել: «Մենք, այնուամենայնիվ, վերահսկում ենք իրավիճակը: Եթե այսպես շարունակվի, ապա երկու ամսից կարող ենք հայտարարել, որ հիվանդությունը վերջնականապես մարել է»,-նշեց Գ. Թովմասյանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանում առաջին անգամ հայտնաբերել են աֆրիկյան ժանտախտի վարակի դեպքեր: Այս մասին վկայում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Վարակը հայտնաբերվել է Գաբալայի շրջանի Նիջ գյուղում: Այժմ գյուղում կարանտին է հայտարարված, իսկ ոչնչացված կենդանիների թիվը դեռևս հայտնի չէ:
Գ. Թովմասյանի խոսքով, Ադրբեջանի կողմից մեր հանրապետությանը վտանգ չի սպառնում, քանի որ այդ երկրից մսամթերք` մասնավորապես խոզի միս, չի ներկրվում:

Placeholder