ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽՆԴՐՈՎ
Մշակույթ
12:33 01/02/2008

ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽՆԴՐՈՎ

Իրանի հայկական համայնքը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին են փոխանցել բուկլետներ և DVD սկավառակներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանի կողմից Հին Ջուղայում իրականացվող վայրագությունները: Ռեգնում-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թեհրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Հայկական միջնադարյան գերեզմանատունն ու պատմական հուշարձանները, որոնք գտնվում են Հին Ջուղայի տարածքում, վերջին 15 տարվա ընթացքում սկսել են մեծ թափով ոչնչացվել: 2006թ. հունվարին Եվրոմիությունը որոշում է կայացրել, որով դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները Հին Ջուղայի տարածքում: Այսօր հայկական գերեզմանատան տարածքում տեղի է ունենում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության զորավարժությունները:

Նշենք, որ այդ տարածքում խաչքարերից բացի (սկզբնական շրջանում10.000 խաչքար) եղել են նաև հազարավոր խոյաձև քանդակազարդ տապանաքարեր:
Placeholder
ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽՆԴՐՈՎ