Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեկնարկում է բեռլինյան 58-րդ կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև փետրվարի 17-ը և կցուցադրվեն համաշխարհային մի շարք կինոնկարների պրեմիերաներ:
Փառատոնի «Պանորամա» ծրագրում կցուցադրվի Մոսկվայում բնակվող հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ երիտասարդ ռեժիսորին հրավիրում են Բեռլին` 2004 թվականին «Պանորամա» ծրագրում ցուցադրվել էր Ա. Մելիքյանի «Մարս» ֆիլմը:
Պատճառը, որ «Ջրահարսը» չի ներառվել բեռլինյան փառատոնի մրցութային փուլում, հունվարի 17-ին Ամերիկայում տեղի ունեցած «Սիդենս» փառատոնում արդեն ընդգրված լինելն է:
Նշենք, որ հայաստանցի ոչ մի ռեժիսոր չի մասնակցում այդ կինոփառատոնին: Ինչպես Pamorama.am-ի թղթակցին հայտնեցին «Ոսկե ծիրանից», Հայաստանից Բեռլին է մեկնել Սուսաննա Հարությունյանը, ով կհետևի փառատոնի կազմակերպման աշխատանքներին, կընտրի «Ոսկե ծիրան» 2008-ի համար նոր ֆիլմեր:

Placeholder