ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ` ԴՈՏԱՑԻԱՅԻ ՏԱԿ ԳՏՆՎԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Կրթություն, գիտություն
13:54 30/04/2008

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ` ԴՈՏԱՑԻԱՅԻ ՏԱԿ ԳՏՆՎԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

«Այսօրվա գիտության նման ծանր վիճակը պայմանավոևված է նրանով, որ ի տարբերություն խորհրդային շրջանի, երբ գիտությունը ֆինանսավորվում էր տարբեր աղբյուրներից, այսօր այս ոլորտին անհրաժեշտ գումարներ չեն հատկացվում»,-այսօր «Հայաստանի գիտության վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Պատմական փոքր էքսկուրս կատարելով նա նշեց, որ այն ժամանակ գիտությունը մոտ 400 մլն դոլարի չափով ֆինանսավորում էր ստանում, իսկ խորհրդային միության փլուզումից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան գիտության ոլորտում, նրա խոսքով այդ անկումը շարունակվեց մինչև 1996-97 թթ-ը: Բանախոսի կարծիքով, ճիշտ է, գիտության ոլորտում ստացված դրամաշնորհները որոշակի արդյունք տալիս են, բայց պետությունն ինքը պետք է համապատասխան գումարներ կարողանա տրամադրել:

Ըստ Հարությունյանի ՀՀ սահմանափակ բնական ռեսուրսներով փոքր պետություն է և այն իր տնտեսության կարևորագույն խնդիրներն առանց գիտության չի կարող լուծել: «Գիտության պետական կոմիտեի ստեղծման հիմնական խնդիրներից մեկն այն է, որպեսզի ինչ-որ ձևով այս ոլորտի համար մշակվեն ընդհանրացված խաղի կանոններ` գիտության ֆինանսավորման և կազմակերպման ասպարեզներում»,- ասաց նա: Կոմիտեի հիմնական ֆունկցիաներից մեկը, ելնելով տնտեսության զարգացման հեռանկարներից, պետք է լինի գիտության գերակա ուղղությունների որոշումը, գիտության արդյունքների առևտրայնացման հարցը: «ՀՀ գիտությունն այսօր ամբողջությամբ պետական դոտացիայի տակ է և դա մեղմ ասաց անթույլատրելի է»,- իր մտահոգությունը հայտնեց կոմիտեի նախագահը: Նա գտնում է, որ պետք է կարողանանք արտահանել մեր գիտական արտադրանքը: Այստեղ նա կարևորում է գիտական տեղեկատվական ծառայությունները, որոնք մեզ մոտ համակարգված չեն, գիտական աստիճանաշնորհման բարեփոխումների համակարգի բարեփոխումները և այլն:
Placeholder
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ` ԴՈՏԱՑԻԱՅԻ ՏԱԿ ԳՏՆՎԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է