Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանրապետության միասնական քննական կենտրոններում այսօր հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության բողոքարկման արդյունքները։
«Սահմանված ժամկետում ԳԹԿ-ն ստացել է 667 բողոք-դիմում, որից 587 եղել են բովանդակային հարցերի շուրջ, 80-ը՝ տեխնիկական։ Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով, որը միանշանակ արձանագրել է, որ թեստերում երկձևությունների կամ զուգաձևությունների խնդիր չկա: Հետևաբար, բովանդակային հարցերով բողոքարկման հիմք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը։
Նրա խոսքով, հանձնաժողովը քննակել է թեստի 4-րդ տարբերակի A46 հարցում տեղ գտած տեխնիկական վրիպակը, որտեղ պատասխանների 1, 2, 3, 4 թվագրման փոխարեն տպագրվել է 1, 2, 1, 2։ Ու չնայած այս վրիպակը վաղօրոք նկատվել է, և դիմորդներին դրա մասին տեղյակ է պահվել՝ բայց որոշվել է հաշվի առնել շփոթության հավանականությունը, ու որպես ճիշտ պատասխան ընդունել բոլոր այն դեպքերը, երբ դիմորդը նշել է 2-ը, քանի որ այս առաջադրանքի ճիշտ պատասխանը եղել է հենց 2-ը։ Այսպիսով, միասնական մոտեցում ցուցաբերելով՝ 0.25 միավորով բարձրացվել է 2010 դիմորդի գնահատական։
Առանձին քննակման նյութ է եղել թիվ 160 դպրոցում տեղ գտած միջադեպը, երբ տեստերի քիչ քանակության պատճառով այստեղ քննությունը նկատելիորեն ուշ էր սկսվել: Փոխնախարարը տեղեկացրեց, որ թիվ 160 դպրոցում քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ընդհանուր պատկերը էապես չի տարբերվում մնացած քննական կենտրոններից։ Այստեղ էլ գրեակշռել են միջին միավորները, ինչը վկայում է, որ հիշյալ միջադեպը պետք է որ ազդեցություն գործած չլինի դիմորդ-շրջանավարտների՝ իրենց գիտելիքներն ի ցույց դնելու վրա։ Այդուհանդերձ, բողոքարկման հանձնաժողովը որոշել է, որ թիվ 160 դպրոցում միասնական քննություն հանձնած բոլոր դիմորդներին հնարավորություն տալ արդեն ստացած քննական գնահատականից հրաժարվելու դեպքում մասնակցել հուլիսին կազմակերպվելիք լրացուցիչ քննությանը: Ընդ որում, այս դեպքում վերջիններս պետք է իրենց ցանկության մասին դիմում ներկայացնեն ԳԹԿ մինչև հունիսի 10-ը, ժամը՝ 18.00։
Բ. Եսայանի խոսքով, հիշյալ միջադեպից հետո սկսված ծառայողական քննության արդյունքում թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավարը ազատվել է իր պարտականությունների կատարումից։ Նրան, ինչպես նաև ԳԹԿ-ում թեստերի բաշխումն իրականացրած աշխատակիցներին հայտարարվել է նկատողություն:

Placeholder