Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ազդ Պրոդաքշնի» նկարահանած «Նոյան տապանի առեղծվածը» վավերագրական 145 րոպեանոց ֆիլմը հունիսի 27-29-ը ցուցադրվելու է Հանրային հեռուստաալիքով: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց «Ազդ Պրոդաքշնի» հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Հարությունյանը: «Ֆիլմի նկարահանման համար նախապես ուսումնասիրել ենք մի քանի տասնյակ գրավոր և այլ աղբյուրներ, բարձրացել ենք Արարատ լեռը, զրուցել ենք սարի մոտակայքում բնակվող քրդերի հետ: Մեզ ուղեկցողը նույնպես բավականին հետաքրքիր տեղեկատվություն հաղորդեց: Այս ամենի արդյունքում ստացել ենք մանրակրկիտ, հարուստ տեղեկատվությամբ վավերագրական ֆիլմ»,-ասաց Հ. Հարությունյանը: Նրա խոսքով, ֆիլմի բյուջեն այնքան էլ մեծ չի, բայց և այնպես, ունեցել են աջակիցներ:
Ֆիլմի հեղինակ Արմինե Հարությունյանի խոսքով, ֆիլմը պատմում է Նոյան տապան երևույթի, Համաշխարհային ջրհեղեղի մասին: «Ֆիլմում ներկայացված է այդ երևույթների ու նրանց խորհուրդների մասին հայկական առաքելական եկեղեցու մոտեցումները: Դրա հետ զուգահեռ` ներկայացված են նաև գիտական մոտեցումներ»,-ասաց նա:
Հեղինակի խոսքով, ֆիլմում նման հարցերի արծարծման հիմնական նպատակն այն է, որ շատերն այսօր կարծում են, թե ջրհեղեղը, Նոյան տապանը ընդամենը սիմվոլներ են, այլ ոչ թե` իրականություն: Ֆիլմի հեղինակները փորձել են համաշխարհային փորձն օգտագործելով` ապացուցել, որ դրանք իրական, գիտականորեն ապացուցված երևույթներ են:
Ֆիլմում, եկեղեցականների ու գիտնականների կողմից առաջ քաշված վարկածներից բացի, տեղ են գտել նաև բոլոր այն մարդկանց պատմությունները, ովքեր տարբեր ժամանակներում փորձել են գտնել Նոյան Տապանը ու հայտարարել են, որ ԳՏԵԼ ԵՆ, ՏԵՍԵԼ…
Դրանց հետ մեկտեղ, ներգրավված են նաև այդ տեսակետները հերքող վարկածներ:
«Նոյան տապանի առեղծվածը» ֆիլմի օպերատորն է Հակոբ Կարանֆիլյանը, մոնտաժողն ու հիմնական ռեժիսորը Արտակ Քրդյանը:
Նշենք, որ «Ազդ Պրոդաքշնը» հիմնադրվել է 1997 թ., նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Վերջին երեք տարիների ընթացքում նկարահանում է պատմական Հայաստանը ներկայացնող ֆիլմերի շարք: Արդեն պատրաստել են «Բարի գալուստ Ղարաբաղ», «Արևմտյան Հայաստան» ֆիլմերը, իսկ Ջավախքի մասին պատմող ֆիլմը նկարահանման փուլում է: Ընկերությունն առայժմ նկարահանել է միայն վավերագրական ֆիլմեր, բայց արդեն...
Սեպտեմբերից Հանրային հեռուստաալիքով ցուցադրվելու է Ա. Շիրվանզադեի «Քաոսի» հիման վրա «Ազդ Պրոդաքշնի» նկարահանած խաղարկային ֆիլմը:

Placeholder