ՀԱԼԵՊԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Կրթություն, գիտություն
11:18 26/06/2008

ՀԱԼԵՊԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հունիսի 21-24-ը պաշտոնական այցը է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հանդիպումներ է ունեցել Սիրիայի վարչապետ Նաջի Օտրիի, բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Ղիաս Բարաքաթի, կրթության նախարար Ալի Սաադի, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի սիրիական կողմի համանախագահ, տնտեսության նախարար Ամեր Հոսնի Լուտֆիի հետ, ինչպես նաեւ այցելել է Դամասկոսի, Հոմսի եւ Հալեպի համալսարաններ:

Բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում խոսվել է երկու երկրների ջերմ եւ բարեկամական հարաբերությունների եւ դրանց մակարդակն էլ ավելի խորացնելու ուղղությամբ կողմերի պատրաստակամության մասին:

Այցի շրջանակներում երկու երկրների միջեւ ստորագրվել է կրթության եւ գիտության ոլորտում 2008-11թթ. համար համագործակցության գործնական ծրագիրը:

Հունիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարը Հալեպի համալսարանում կատարել է հայկական բաժանմունքի պաշտոնական բացումը: Արարողությունից հետո ՀՀ նախարարը եւ Հալեպի համալսարանի ռեկտորը հայ-սիրիական բարեկամությունը խորհրդանշող ծառ են տնկել համալսարանի այգում:
Placeholder
ՀԱԼԵՊԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԻՆ