Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պրահայում մեկնարկում է «Ապոստրոֆ 2008» միջազգային 10-րդ հոբելյանական թատերական փառատոնը, որին մասնակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնը («Արիոն»): Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը նշել էր, որ 70 հայտատու երկրների թատերախմբերից փառատոնի կազմակերպիչները լավագույն տասնյակի մեջ են ընդգրկել իրենց թատրոնը և հրավիրել են մասնակցության:
«Ես չգիտեմ, ինձ ուղղակի նամակ են ուղարկել, որ մենք ընդգրկված ենք լավագույն տասնյակի մեջ»,- ասել էր Ա. Էլբակյանը, պատասխանելով հարցին, թե ինչն է գրավել «Ապոստրոֆ 2008» միջազգային թատերական փառատոնի կազմակերպիչներին:
Գեղարվեստական ղեկավարը նշել էր, որ նման դեպքերում կարևոր դեր են ունենում խաղի որակը, կատարողական արվեստը` ավելացնելով, որ իրենք խաղում են այնպիսի ներկայացումներ, որոնք լի են այսօրվա հարցադրումներով:
«Ապոստրոֆ 2008» միջազգային թատերական փառատոնին «Արիոն» թատրոնը հանդես կգա «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումով, որը Վիլյամ Սարոյանի մի քանի պիեսների վրա հիմնված բեմադրություն է:
Փառատոնը շարուակվելու է մինչև հուլիսի 2-ը:
Նշենք, որ թատրոնը գործում է 1994 թվականից: Շենք չունենալու պատճառով խաղացել են տարբեր թատրոնների բեմերում, իսկ այսօր խամաճիկների թատրոնում են հանդես գալիս:

Placeholder