Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
««Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» նշանաբան ընտրած փառատոնն իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում: Այն կարողացել է ի մի բերել տարբեր ազգերի կրոնական և գեղագիտական աշխարհայացք ունեցող արվեստագետների, որոնք կինոարվեստի միջոցով խոսում են երկիր մոլորակի և 21-րդ դարի մարդու կարևորագույն խնդիրների մասին»,-նախօրեին տեղի ունեցած «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ իր ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա, «Ոսկե ծիրանի» համագործակցությունը եվրոպական և ասիական հեղինակավոր կինոփառատոների հետ և գործունեությունը եվրոպական մշակութային խորհրդարանի հովանու ներքո նոր որակ ու հնչողություն է հաղորդել փառատոնին:
Բացմանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Բացման արարողությանը փառատոնի հովանավոր ՎիվաՍել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց շքանշանով` հայ մշակույթի կողմին կանգնելու ու աջակցելու համար: Պարգևատրվեց նաև իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին, նաև Եվրոպական կինոակադեմիայի նախագահ, փառատոնի պատվավոր հյուր Վիմ Վենդերսը հետմահու պատվո մրցանակ հանձնեց իտալացի աշխարահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիոյի, որը ստացավ նրա այրին` Էնրիկա Անտոնիոնին:
Մինչև փառատոնի պաշտոնական բացման արարողությունը Ազգային պատկերասրահում տեղի էր ունեցել Միքելանջելո Անտոնիոնիոյի գեղանկար աշխատանքների և նրա լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որ շարունակվելու է մինչև փառատոնի ավարտը, այնուհետև` Սուրբ Սարգիս եկեղեցում` «Ծիրանօրհնեքի» արարողությունը:
Հիշեցնենք, Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 166 ֆիլմ ՝ 65 երկրից: Այդ իսկ պատճառով այս տարվա ծրագիրը բավականին հագեցած է: Բացի մրցութային ծրագրերից, փառատոնի ընթացքում մի շարք այլ միջոցառումներն են տեղի ունենալու: Հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ արաբական, եգիպտական ֆիլմերին:
Եվրոպական համայնապատկեր» ծրագրի շրջանակում հուլիսի 14-ին անցկացվելու է ֆրանսիական, իսկ հուլիսի 16-ին` հոլանդական կինոյի օրեր:
«Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրի շրջանակում ցուցադրվելու են հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 18-ին Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է «Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կոնֆերանս, որին կմասնակցեն ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, պրոդյուսերներ, կինոգետներ ու կինոյի աշխարհի այլ ներկայացուցիչներ:
«Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանել Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը և հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելլինգը, Կաննի փառատոնի դափնեկիր Ատոմ Էգոյանը և այլք:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը: «Ոսկե ծիրան» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը:

Placeholder