Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ուկրաինացի գործընկերոջը` Վիկտոր Յուշչենկոյին առաջարկել է Ղրիմի հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում: Ինչպես հաղորդում է <ՈՒՆԻԱՆ>, այդ մասին նախագահն ասել է Ղրիմում Սուրբ-Խաչի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողության ժամանակ:
Նա նշել է, որ Հայաստանն այդ առումով արդեն հաջողված օրինակներ ունի: <Բոլորովին վերջերս Իրանում գտնվող հայակական երեք մատուռներ համալրեցին ՅՈՒՆԵԿՕ-ի ժառանգությունների ցուցակը>,-ասել է Սերժ Սարգսյանը: Նա Սուբ Խաչը համարել է հայկական պատմական կարևորագույն հուշարձաններից:
Հիշեցնենք, որ Իրանի տարածքում գտնվող երեք հայկական վանական համալիրներ՝ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեոս Առաքյալի և Ծոր Ծորի մատուռն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում:

Placeholder