Ի՞ՆՉ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ. ՏԵՂԵԿԱՆՔ ԵՎ ՈՉ ՄԻԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
Կրթություն, գիտություն
15:22 07/08/2008

Ի՞ՆՉ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ. ՏԵՂԵԿԱՆՔ ԵՎ ՈՉ ՄԻԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականին և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ներդրումը:

Սույն ծրագիրն ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։ Ավագ դպրոցը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը։ Ինչպես նշված է «Հանրակրթության պետական կրթակարգում», ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն:

Ելնելով «ՀՀ Կրթության մասին» օրենքի պահանջներից` Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթությունը ներկայումս իրականացվում է եռաստիճան դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով. տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց:

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները, որոնք կազմում են հիմնական դպրոցը, պարտադիր են: Ավագ դպրոցը (միջնակարգ դպրոցի ավագ դասարանները, առանձին գործող ավագ դպրոցը, համապատասխան կրթական ծրագիրը) հանդիսանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանը, որը թեև անվճար է, բայց պարտադիր չէ։

Ներկայումս հանրապետությունում գործում է 1329 պետական միջնակարգ ընդհանուր դպրոց, որոնցից 10-ը՝ տարրական, 151-ը՝ հիմնական և 1168-ը` միջնակարգ: Գործում են նաև 34 վարժարան և 14 արհեստագործական դպրոցներ: Հանրակրթական հաստատություններում սովորում են 465 403 աշակերտ, որոնցից 102977-ը կամ սովորողների ընդհանուր թվի մոտ 22.13%-ը` ավագ դպրոցում։

1990-ական թվականներից, որպես ավագ դպրոց, ստեղծվել են վարժարաններ, բայց ներկայումս դրանք ընդունելություն են կազմակարպում 6-7-րդ դասարաններից։ Վարժարանների իրականացրած կրթական ծրագրերն ունեն հոսքային ուղղվածություն (ֆիզիկա-մաթեմատիկական, հումանիտար և այլն)։ Հոսքային ուսուցում իրականացվում է նաև որոշ միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում։

Ներկայումս ավագ դպրոցում իրականացվում են երկամյա ուսումնական ծրագրեր` տասնամյա դպրոցի ծրագրով։ Ըստ ուսումնական պլանի սովորողների թիվը ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանու Ըստ ուսումնական պլանի սովորողների թիվը ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում 25-30 սովորող է։ Գործող օրինակելի ուսումնական պլանը նախատեսված է ընդհանուր և հոսքային ուսուցման համար, ինչը թույլ է տալիս դպրոցում իրականացնել ուսուցման տարբեր՝ ‎ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, հումանիտար, տնտեսագիտական և այլ ծրագրեր։

Միջնակարգ հանրակրթական դպրոցի և տարբերակված (հոսքային) ուսուցում կազմակերպող ավագ դպրոցի (վարժարան, արհեստագործական դպրոց և այլն) օրինակելի ուսումնական պլանը 9-րդ դասարանում ընդգրկում է շաբաթական 36, իսկ 10-րդ դասարանում՝ 35 դասաժամ։

Այսպես, ծնողների գերակշիռ մասը, չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով, դիմում են կրկնուսույցներին՝ բուհական ընդունելության շրջանում մասնավոր պարապմունքների արդյունքում ակնկալելով բարձր գնահատականներ։ Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև` հաճախակի բացակայում են դասերից:

Յուրաքանչյուր տարի պետական բուհերը ունենում են շուրջ 12500 դիմորդներ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները՝ 6000-ը։ Բուհերի դիմորդների մոտ 8%-ը տվյալ տարվա շրջանավարտներ չեն։ Բուհում ուսումնառությունը շարունակում են դիմորդ շրջանավարտների միայն 60%-ը, իսկ ընդունելության քննության նվազագույն 8 միավորանոց շեմը չի հաղթահարում դիմորդների մոտ 25%-ը և թիվը աճելու միտում ունի (հաշվարկների արդյունքները ներկայացված են միջինացված տեսքով)։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների մոտ մրցույթը անվճար տեղերի համար է և, սովորաբար, բոլոր դիմորդները ընդունվում են։ Մարզերի ավագ դպրոցներում ուսման ցածր մակարդակի և բարձրագույն կրթության ցածր մատչելիության մասին է խոսում նաև այն փաստը, որ ՀՀ մարզերի շրջանավարտների միայն 20%-ն է դիմում բուհ, ընդ որում` այդ թիվն ունի նվազելու միտում։Երևան քաղաքից բուհ են դիմում շրջանավարտների 40%-ը։

Դրա հետ մեկտեղ կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։

Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը։ Իրականացվող բարեփոխումների նպատակաուղղված են.
ա) ապահովելու որակյալ կրթություն
բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը
գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանացնելու զարգացման պետական և միջազգային միտումներին։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ավագ դպրոցի շրջանավարտների որոշ մասը չի կարողանա կամ չի ցանկանա շարունակել կրթությունը բուհում: Նրանց այլընտրանքը կարող է լինել միջին մասնագիտական կրթությունը կամ ելքը դեպի աշխատանքի շուկա: Նկատի ունենալով, որ միջին մասնագիտական կրթության ծավալները սահմանափակ են, ավագ դպրոցը պետք է ապահովի նաև որոշակի նախնական մասնագիտական պատրաստվածություն։

Ուսուցումն ավագ դպրոցում, ունենալով մասնագիտական կողմնորոշվածություն, միաժամանակ պետք է հնարավոր ճկունություն ապահովի, որպեսզի սովորողներն իրենց հավակնությունների և նախասիրությունների փոփոխության, ինչպես նաև ուսուցման ընթացքի արդյունքներից ելնելով հնարավորություն ունենան վերակողմնորոշվելու: Նման ճկունություն ապահովելու նպատակով ավագ դպրոցում կրթության մասնագիտական 30 սովորող է։

Առանձին գործող ավագ դպրոցներում նախատեսվում է իրականացնել տարբերակված հոսքային (մասնագիտացված) կրթություն:

Միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանված երաշխավորված հոսքերի ցանկը սույն ծրագրի շրջանակներում, կիրառական նպատակներից ելնելով, առաջարկվում է դասակարգել հետևյալ խմբերի.
• հիմնական - բնագիտական, հումանիտար (հասարակագիտական) և արհեստագործական,
• լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական,
• ենթահոսքեր–որոնք հանդիսանում են նախորդների նեղ մասնագիտացված ենթահոսքերը:
• ընդհանուր:

Համաձայն Միջնակարգ կրթության պետական չափորոշչի (ՀՀ կառավարության 17.06.2004թ. հ. 900-Ն որոշում), ավագ դպրոցի կրթական ծրագիրը (հենքային ուսումնական պլանը) ներառում է 3x1156=3468 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, որից հոսքային ուսուցման դեպքում 2142 ժամը նախատեսված է պետական բաղադրիչի (համընդհանուր պարտադիր), 1122-ը` հոսքային առարկաների և 204-ը` ընտրովի առարկաների համար: Դասաժամերի բաշխման հարաբերակցությունը դասարանից դասարան չի փոխվում, և միայն ավարտական դասարանի 2-րդ կիսամյակում նախատեսվում է պետական և դպրոցական բաղադրիչներով նախատասված դասաժամերը տրամադրել պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային խորհրդատվություններին և քննությունների անցկացմանը:

Առանձին գործող ավագ դպրոցների կրթական ծրագիրն առավել ճկուն և նպատակաուղղված դարձնելու նպատակով առաջարկվում է ավագ դպրոցի ուսումնական պլաններում ներառված առարկաները դասակարգել հետևյալ խմբերի` մասնագիտական (հոսքային), հանրակրթական և լրացուցիչ, իսկ ընդհանուր ժամաքանակը դրանց միջև բաշխել հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ` 10-րդ դասարանում – 27/62/11, 11-րդ դասարանում – 44.5/44.5/11 և 12-րդ դասարանում – 71/18/11:

Սովորողը պարտավոր է ուսանել ուսումնական յուրաքանչյուր բնագավառի առնվազն 1 հանրակրթական կամ 1 մասնագիտական առարկա: Այսինքն, եթե սովորողն ընտրել է որևէ ուսումնական բնագավառի առարկայի հոսքային ծրագիրը, ապա նա համապատասխան բնագավառի հանրակրթական ծրագրով այլ առարկա ուսանելու անհրաժեշտություն չունի: Միաժամանակ, սովորողը պարտավոր է ուսանել առնվազն 3 առարկա հոսքային ծրագրով: Սովորողի շաբաթական պարտադիր նվազագույն ուսումնական ծանրաբեռնվածությունը սահմանվում է 30 ժամ, առավելագույն թույլատրելին՝ 34 ժամ: Մեկ օրվա ընթացքում աշակերտների ուսումնական ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել 7 դասաժամ։

Դասերի ավարտից հետո սովորողները կարող են կատարել իրենց տրված հանձնարարությունները (ինքնուրույն աշխատանքի ձևով) դպրոցում։

Դպրոցի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ ՖԷ և ԿԳ նախարարությունների կողմից հանրակրթության ֆինանսավորման համար համատեղ հրամանով հաստատված ընթացակարգով:

Մի խոսքով` սովորողը պետք է ընտրի 3 հոսքային առարկա և մյուս ուսումնական բնագավառներից առնվազն 1-ական առարկա` այնպես, որ դրանց շաբաթական գումարային դասաժամերը կազմեն 30 ժամ, ինչպես նաև ևս 4 ժամ ծավալով կարող է ընտրել լրացուցիչ դասընթացներ:
Placeholder
Ի՞ՆՉ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ. ՏԵՂԵԿԱՆՔ ԵՎ ՈՉ ՄԻԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ