Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող Կանզաս-Հայաստան պետական երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում Երևան էին ժամանել ԱՄՆ Կանզաս նահանգի ՝ Կանզասի տեխնիկական դպրոցի տնօրեն Ռիչարդ Հոֆմանը, Մանհետտոնի տեխնիկական քոլեջի տնօրեն Ռոբերտ Էդլեստոնը և Կանզասի տարածաշրջանային աշխատուժի զարգացման խորհրդի փոխնախագահ Բլեկ Ֆլանդերսը:
Հյուրերը հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջը, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում մասնագիտական կրթության հիմնախնդիրները, զարգացման ռազմավարությունը և ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Ամերիկացի հյուրերն այցելել են նաև Գյումրու N2 արհեստագործական ուսումնարան և Վանաձորի տեխնոլոգիական քոլեջ, որը «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացնում է փորձնական ծրագիր: Կրթօջախներում հյուրերը ծանոթացել են ուսումնական պլաններին, մոդուլային ուսուցման համակարգին, նյութատեխնիկական բազային, ինչպես նաև մասնակցել քոլեջում ընթացող դասախոսների վերապատրաստման դասընթացին:
Հանդիպումների արդյունքում ճշգրտվել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության զարգացման եզրերը, կրթօջախների միջև կապերի հաստատման և փորձի փոխանակման հետագա հնարավորությունները:

Placeholder