Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էրեբունի համայնքի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194-րդ դպրոցի երեխաների համար այսօրը երկակի տոն է` ոմանք առաջին անգամ մուտք գործեցին դպրոց և միանգամից մեկ տարով մեծացան, իսկ բոլորը միասին` մուտք գործեցին Լինսի հիմնադրամի միջոցներով հիմնովին վերանորոգված դպրոց:
Դպրոցի բացմանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:
Լինսի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը նշեց, որ դեռևս 1959 թվականից չվերանորոգված այս դպրոցի վրա ծախսել են շուրջ 900 մլն դրամ. մեկ քառակուսի մետրի վրա զուտ շինարարության համար ծախսվել է 107 հազար դրամ, իսկ գույքով ու բարեկարգումով, կաթսայատնով` 134 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, շինարարությունը տարվել է 6800 քմ. տարածքում: Առաջ դպրոցն ունեցել է 720 աշակերտական տեղ, իսկ այսօր` 960: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2007թ. փետրվարից: Այժմ, ըստ նրա, շենքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին:
Քաղաքապետը նախ շնորհավորեց բոլոր աշակերտներին ու ուսուցիչներին գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, նշեց, որ վերակառուցված կրթօջախն ավելի լայն հնարավորություն է ընձեռնում իրագործելու իրենց առջև դրված նոր խնդիրները: «Ստացվող որակյալ կրթությունը կլինի լավագույն հատուցումը պետությանը»,-ընդգծեց նա: Ե. Զախարյանի խոսքով, նորակառույց դպրոցը ոչ միայն իր կատարյալ շենքային պայմաններով, այլև հարուստ բովանդակությանբ` իբրև ազգային արժեք լավագույնս պահպանվելու ու ավելի շենանալու կենսական լիցք է ստանալու հենց դպրոցականների կողմից:
Դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլորին:
Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով 3 մլրդ ավել ներդրումի միջոցով հիմնովին վերակառուցվել ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցվել են 5 հանրակրթական դպրոցներ: Այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախելու է շուրջ 33 հազար 500 երեխա: Ընդհանուր առմամբ` հանրապետության բոլոր դպրոցները միասին կունենա 435 հազար 200 աշակերտ:
Բարի երթ Ձեզ` դպրոցականներ:

Placeholder