«ՎԻՎԱՍԵԼ»-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՀԵՐԹԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
ՏՀՏ-ն Հայաստանում
12:36 27/02/2009

«ՎԻՎԱՍԵԼ»-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՀԵՐԹԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է, որ Lime Tech ընկերության առաջարկած հերթերի կառավարման նորագույն տեխնալոգիա է ներդրվել ընկերության 32 սպասարկման կենտրոններում, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին ավելի արագ ու արդյունավետ սպասարկել: Ինչպես հայտնում են ընկերությունից, այս համակարգը հաջողությամբ փորձարկվել է, և այն էականորեն կրճատել է հերթերի ժամանակը:

Հերթի կառավարման համակարգի սարքավորումների մաս է կազմում հպում-էկրանը (touch screen), որը բաժանորդին որոշ հարցեր հղելով` պարզում է նրա պահանջմունքները: Այնուհետև բաժանորդը կտրոն է ստանում և ուղղորդվում դեպի սպասարկման կենտրոնի այն գործակալը, ով համապատասխանում է նրա պահանջմունքներին: Մեծ հեղուկ-բյուրեղային (LCD) էկրանը հաճախորդներին հերթում իրենց տեղի մասին առժամանակ տեղեկատվություն է տրամադրում, իսկ այս մեխանիզմը հատկապես արդյունավետ է պիկ ժամերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգը ներդնելիս հետազոտել է հաճախորդների գոհունակությունը: Հաճարոդները նշել են, որ հերթերը կառավարելու համակարգն իրենց սպասարկման կենտրոնում ժամանակը տնօրինելու հնարավորություն է ընձեռում:

ՙՀերթի կառավարման ավտոմատացված համակարգը իսկապես վերափոխում է հաճախորդների սպասարկման գորընթացը, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս մատուցել հաճախորդների լավագույն սպասարկում յուրաքանչյուրին, ով կայցելի մեր սպասարկման կենտրոն: Այս համակարգը ներդնելով` ընկերությունն արձանագրել է հաճախորդների գոհունակության ավելի բարձր մակարդակ՚,- մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Placeholder
«ՎԻՎԱՍԵԼ»-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՀԵՐԹԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ