ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ
Կրթություն, գիտություն
16:10 16/03/2009

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս տարի աշնանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գործող ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել արաբագիտական գիտաժողով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, այժմ ընթանում է գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ռ. Սաֆրաստյանը հայտնեց, որ գիտաժողովը նվիրված է միջնադարում հայ-արաբական կապերին: Նրա խոսքով, նմանատիպ գիտաժողովը վկայում է այն մասին, որ եվրոպայում հայ արևելագիտությունն այնքան մեծ հեղինակություն ունի, որ ֆրանսիացիները ցանկանում են ուսումնասիրել հայ-արաբական կապերը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հայ և ֆրանսիացի արաբագետները: Իսկ գիտաժողովի ավարտից հետո բոլոր զեկուցումները հրատարակվելու են մեկ գրքույկի մեջ: «Նմանատիպ գիտաժողովները շատ կարևոր են հատկապես հայ երիտասարդների համար, քանի որ նպաստում է փորձի փոխանակմանը»,- հավելեց նա:
Placeholder
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ