Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
12:49 14/04/2009
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ՆՊԱՏԱԿԸ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ՊԱՐՏՔԵՐ ՉԿՈՒՏԱԿԵԼԸ»
Այսօր մեկնարկեց «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» խորագրով համաժողովը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունն անցել է բյուջեի օպերատիվ կառավարման: «Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի համար առաջնային նշանակություն են ունենալու սոցիալական խնդիրները: Անկախ ֆինանսական իրադարձությունների զարգացման սցենարից, Հայաստանի պետբյուջեի սոցիալական ծախսերը պաշտպանված են լինելու ու առաջնային նշանակություն են ունենալու»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա, դա չի վերաբերում միայն սոցիալական նպաստներ ստացող շուրջ 114 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին, այլև սոցիալական համակարգին` լայն իմաստով: «Դա է պատճառը, որ մենք ստիպված եղանք վերանայել 2009 թվականի մեր վարած բյուջետային քաղաքականությունը՝ տեղաշարժեր կատարելով ըստ եռամսյակների մեր ծախսերի մեջ: Նպատակը կայանում էր նրանում, որ մենք հաշվի առնելով արդեն իսկ այս տարվա առաջին եռամսյակին դրսևորված ռիսկերը, մասնավորապես մուտքերի հավաքագրման առումով»,-ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետի համոզմամբ, կառավարության նպատակն էր այնպիսի ֆինանսական միջավայր ձևավորել, որը մի կողմից կպաշտպաներ սոցիալական ծախսերը, մյուս կողմից թույլ կտար պարտքեր չկուտակել: Ըստ նրա, արդեն բյուջի ծախսերը ճշտվում են եռամսյակային կտրվածքով և առաջնային պաշտպանվածությունը հենց սոցիալական ծախսերն են ունենալու:
Ողջունելով կառավարության պարտավորությունը՝ պահպանել սոցիալական հատվածի ֆինանսավորման ներկայի չափը, ներառյալ աշխատավարձերը, թոշակները, ընտանեկան և այլ նպաստները՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը նշեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գործակալություններն աջակցելու են կառավարությանը լուծումներ մշակել, որոնք կհամախմբեն բոլոր շահագրգիռ կողմերին: «Մենք պետք է արագ և ճկուն լինենք և արդյունավետ լուծումներ տանք ծագող խնդիրներին, մասնավորապես, կիրառելով միջազգային փորձն ու գիտելիքները՝ վերականգնման մեխանիզմների մշակմանն աջակցելու նպատակով»,-ասաց Կ. Վիդալը:
Իսկ Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ համաշխարհային ճգնաժամի հետևանքով մոտ 46 մլն մարդ աշխարհում կարող են հայտնվել աղքատության «գծից» ներքև: Աշխատանքի միջազգային կազմակեպության հաշվարկների համաձայն, 2009-ին աշխարհում մոտ 51 մլն մարդ զրկվելու է աշխատանքից, այդ մարդկանցից մոտ 31 մլնը կարող են գործազուրկներ դառնալ:
Նշենք, որ 2009 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում գործազուրկների թիվն աճել է, մինչդեռ համախառն ներքին արդյունքը նվազել է 3,7%՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Placeholder