Դ. ՄԵԴՎԵԴԵՎԸ ՆԱԽԱՆՁԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Տնտեսություն
11:05 15/04/2009

Դ. ՄԵԴՎԵԴԵՎԸ ՆԱԽԱՆՁԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական “Новое Время” թերթին տված հարցազրույցում, գնահատելով ինտերնետի դերն ու նշանակությունը մեր օրերում, ասել է, ինտերնետն այսօր երկխոսությունների համար լավագույն հարթությունն է, քանի դեռ ավելի հասարակական տեսակետից նշանակալի, կենցաղ ու տուն թափանցող, միևնույն ժամանակ ուղիղ հաղորդակցման հնարավորություն ընձեռնող միջոց դեռևս չի հայտնաբերվել:

Դիտարկելով Ռուսաստանում ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, Մեդվեդևը օրինակ է բերել նշյալ բնագավառում Հայաստանի առաջընթացը: Նա մասնավորապես ասել է: “Ես վերջերս ներկա էի WIMAX հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման միջոցառմանը Հայաստանում, և ուղղակի նախանձեցի մեր հայ բարեկամներին, որովհետև այդ փոքր երկիրը ամբողջապես ծածկված է ինտերնետ հասանելիությամբ: Նրանք ծածկել են ողջ տարածքը, բացարձակապես ամեն անկյուն:
Կարելի է մեքենայով գնալ հանրապետությունում և հեռուստացույց դիտել: Ինտերնետի օգնությամբ ազդանշանն հասնում է մեծ արագությամբ”, -ասել է Մեդվեդևը:
Placeholder
Դ. ՄԵԴՎԵԴԵՎԸ ՆԱԽԱՆՁԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ