18 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ԻՍԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՐԴԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Տնտեսություն
12:40 18/04/2009

18 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ԻՍԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՐԴԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Արդեն 18 ընկերություն նամակով դիմել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարություն` միջմարզային երթուղայինների սակագները բարձրացնելու համար: Այս մասին Panorama.am-ին ասաց տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Նա նշեց, որ իրենց դիմումներում այդ ընկերություններն առաջարկում են սակագները բարձրացնել 30-35 տոկոսով` կապված գազի թանկացումների հետ:

«Որոշում դեռ չի կայացվել: Պետք է մրցութային հանձնաժողովի նիստ լինի ու 15-30 օրվա ընթացքում ընդունվի որոշում»,- ասաց Ս. Տոնոյանը:

Ի դեպ, նշենք, որ տրանսպորտի և կապի նախարարությանն իրավասություն ունի միայն միջմարզային երթուղայինների հարցում, իսկ ներքաղաքային երթուղայինների սակագներն արդեն որոշում են քաղաքապետարանները: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք դեռ ոչ մի հայտ, դիմում չեն ստացել սակագների թանկացումների վերաբերյալ: Իսկ ահա Գյումրիի քաղաքապետարանն արդեն հասցրել է թանկացնել է ավտոբուսների ուղեվարձը` 50-ից դարձնելով 70 դրամ:
Placeholder
18 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ԻՍԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՐԴԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է