Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մահացել է ռուս հայտնի դերասան Օլեգ Յանկովսկին: Նա մահացել է այսօր առավոտյան մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, երկար ժամանակ Յանկովսկին տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ հիվանդությունից: Այս տարվա հունվարին դերասանը բուժզննման է ենթարկվել Գերմանիայում, որից հետու բուժումը շարունակել է Մոսկվայում: Առողջական ծանր խնդիրների պատճառով վերջին ժամանակներում Յանկովսկին հրաժարվել է խաղալ մի շարք դերերում:
Օլեգ Յանկովսկին առաջին անգամ կինոյում նկարահանվել է «Սուր և վահան» ֆիլմում 1968-ին: Նույն տարում նա խաղացել է «Ծառայել են երկու ընկերներ» ֆիլմի գլխավոր դերում: Հայ հանրությանը հայտնի նրա դերակատարությամբ ֆիլմերից են «Սովորական հրաշք», «Այդ նույն մյունհաուզենը»:

Placeholder