ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Տնտեսություն
12:00 29/05/2009

ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ

2009-2010 թվականների ընթացքում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում արգելվելու է տեսչական բոլոր տեսակի ստուգումներ անցկացնել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2008-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այդ որոշումն այսօր ընդունվելու է Հանրապետության նախագահի հրամանով, փոքր և միջին բիզնեսի զարգացումը ինչպես նաև դրանց համար ստեղծելու հարկային վարչարարության բարենպաստ միջավայր ստեղծելու համար», -հավելեց վարչապետը:

Վարչապետի համոզմամբ, շուրջ 22 մարմինների կողմից իրականացվող տեսչական ստուգումների դադարեցումը ճգնաժամի փուլում կստեղծի ավելի բարենպաստ միջավայր փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար:

«Քաջ գիտակցում ենք, սակայն, որ ձեռնարկված միջոցառումները բավարար չեն լուծելու մեր առջև ծառացած խնդիրները, և հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելու մեր միջոցառումները լինելու են շարունակական»,- նկատեց վարչապետ Սարգսյանը:
Placeholder
ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ